«Ողջունում ենք ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Բելգիայի Լիեժ քաղաքում ՈՒրտ գետի վտանգավոր հատվածից կարապին հանելու արդյունքում երկու ջրասույզ է խեղդվել: Տղամարդիկ մահացել են տեղի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էին ուղղաթիռով:
Հնագետները Եգիպտոսում 5600 տարվա հնության մումիա են հայտնաբերել, որը պատկանում է նախատոհմական ժամանակաշրջանին:
Մումիան պատկանում է ամենահին ժամանակաշրջաններին և կարող է կրել ամենավաղ քաղաքակրթության պատմության շունչն ու վերակերպումը:
Առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնար է առաջ շարժվել բանակցային գործընթացում՝ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի հրապարակած և ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկվող վեց հիմնական դրույթներին։
Ողբերգական իրադարձություններն ՈՒկրաինայում, որտեղ մարտից դաշնայնացման կողմնակիցները միտինգներ են անում, իսկ կիևյան իշխանությունները հատուկ գործողություններ են ծավալում՝ բանակի ներգրավումով, պետք է դադարեցնել՝ ինչ գնով էլ լինի՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Կոնստանտին Օրբելյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքում: Հուղարկավորությունը՝ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Մայիսի 10-ին Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը բեմ դուրս կգա յոթերորդ համարի ներքո:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...